28

Դեկ,

2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2021թ. երկրորդ կիսամյակի հաշվետվությունը

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` կայուն և հավասար հատուցումներ տրամադրելով մարտական գործողությունների արդյունքում զոհված, անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին և զինհաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ձեռք բերած զինծառայողներին:

Հիմնադրամը հավատարիմ է մնում ստեղծման օրվանից իր որդեգրած հաշվետվողականությանն ու թափանցիկությանը։ Սույնով հրապարակում ենք 2021թ․ երկրորդ կիսամյակի ամփոփ հաշվետվությունը։ Հաշվետու ժամանակաշրջան՝ 01․06․2021-01․12․2021թ․։

2020թ․ պատերազմից հետո տասնապատկվեցին Հիմնադրամի պարտավորությունները։ Սակայն Հիմնադրամը Հայաստանից ստացվող պարտադիր վճարների և Հայաստանից ու աշխարհի շուրջ 70 երկրներից նվիրաբերությունների շնորհիվ կարողացավ կանգնել պատերազմի հետևանքով տուժած յուրաքանչյուր հայ զինվորի ու նրա ընտանիքի կողքին։

Հաշվետվության մեջ կարող եք գտնել տեղեկություններ կատարված հատուցումների, հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված միջոցների, նոր կրթական ծրագրի,  խոշոր նվիրատուների և դրամահավաքին ուղղված արշավների մասին։

Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաև Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։ Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։